Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 125-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. 2022 թվականի համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի /այսուհետ՝ նաև Համայնք/ վարչական տարածքում սահմանել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն Հավելված 1-ի։ 

2․ Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարի չափը, շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար վճարի չափը,  ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարի չափը և դրանց արտոնությունների տրամադրման պայմաննները սահմանվում են «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում՝ համաձայն Հավելված     2-ի։  

3․ համայնքային ենթակայության մանկապարտեզների (նախադպրոցական ուսումնական հաստատությունների) և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարները և դրանց հավաքագրման կարգը սահմանվում են    համաձայն Հավելված 3-ի։ 

4․ համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարները և դրանց հավաքագրման կարգը սահմանվում են համաձայն Հավելված 4-ի։ 

 

5․ Սահմանել, որ տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով)։

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափեր սահմանելու մասին» N 125-Ն որոշումը: 

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(47.20 Կբ)
(44.88 Կբ)
(16.30 Կբ)
(16.27 Կբ)
(15.42 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner