|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունիսի 2022 թվականի N 101-Ա |
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի <<Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին>> թիվ 551 որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երվանդ Ղազանչյանը և Գալյա Նովենցը հանդիսանում են Կապան քաղաքի պատվավոր քաղաքացիներ հիմք ընդունելով Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի Հակոբ Ղազանչյանի դիմումը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ համայնքի Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի Կապանի քաղաքի Թումանյան փողոց թիվ 11 հասցեում գտնվող Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկակական թատրոնի շենքի պատին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ, պետական մրցանակների դափնեկիրներ, Կապան քաղաքի պատվավոր քաղաքացիներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու նախաձեռնությանը:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Կողմ -23 ԱԹԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ ԻՎԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԺԱՆՆԱ ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(39.09 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|