Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, Կապան համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 08-ի 68-Ա որոշումներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածկագիր 09-001-0573-0001-ից) 0.33 հեկտար «այլ հողեր» հողատեսքը (հատված Գ-38) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման» հողեր գործառնական նշանակությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
|