Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, Կապան համայնքի Տավրուս գյուղի 2-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնվող բնակելի տունը 0.20675 հա մակերեսով հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 17112021-09-0021, հողամասի ծածկագիր՝ 09-032-0011-0012, նպատակային նշանակությունը` բնակավայրերի հողեր, գործառական նշանակությունը` բնակելի կառուցապատման,) անհատույց (նվիրատվության կարգով) որպես ընդհանուր բաժնային սեփականություն օտարել՝
Նինա Ալյոշայի Կարապետյանին /ծնվ. 05.01.1961թ., անձն․AN 0682628, տրված 16.10.2013թ. 041-ից/ և
Շուշանիկ Գրիգորի Գրիգորյանին /ծնվ. 20.06.1985թ., անձն․ AS 0653960, տրված 14.06.2019թ. 041-ից/:
2.Առաջարկել նվիրառուներին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: