Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետով, 34-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1.Կապան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 24-ի «Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 30–Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածից հանել
3-րդ տողը՝ «Էքսկուրսավար 1 104800 104800»
4-րդ տողը՝ «Պատկերասրահի վարիչ 1 112800 112800»
5-րդ տողը՝ «Պատկերասրահի ցուցահանդեսների վարիչ 1 98200 98200»
10.1-րդ տողը՝ «Հավաքարար 1 98200 98200»
2) Հավելվածի 10-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«10 Հավաքարար 2 209600»
«Ընդամենը 51 5594600»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: