Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 1-ին մասի, 76-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 46.2 կետի «թ» ենթակետի, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 122-Ա որոշումը, ո ր ո շ ու մ ե մ
1.ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոց 4/16 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 7․71011 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի նպատակային նշանակության «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 09-001-0504-0058) առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2050 թվականի ապրիլի 1-ը տրամադրել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝ արդյունաբերական գործունեության իրականացման նպատակով։
2. «Կապանի լեռնահարսատցման կոմբինատ» ՓԲ ընկերության հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր` 7․71011 հա մակերեսով հողամասը 7969870 (յոթ միլիոն ինը հարյուր վաթսունինը հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ տարեկան վճարով՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը` տարեկան վարձավճարը հաշվարկելով սույն որոշման ընդունման օրվանից: