Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 60-րդ, 74-րդ և 76-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Կապան, Ձորք թաղամաս 5/10 հասցեում գտնվող 0.0143 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0104-0442) մրցութային կարգով, միչև 5 (հինգ) տարի ժամկետով, տարեկան 59680 (հիսունինը հազար վերց հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային վճարով տրամադրել կառուցապատման իրավունքով՝ բացօթյա սրճարան կառուցելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը։
|