Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 22 շենքի թիվ 28 բնակարանի բնակիչ Բելա Ասատրյանի դիմումը, որպես Կապան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ որոշում եմ․
Թույլատրել Կապան համայնքի բնակիչ Բելա Ռոբերտի Ասատրյանին /անձնագիր AX 0330882, տրված 27.06.2024թ. 041-ի կողմից/ օտարել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իր դստերը՝ Լուիզա Արեգի Հակոբյանինին /ծնված 11.04.2015թ., ծննդյան վկայական ԱԲ 344866/ պատկանող գույքը՝ «VAZ 21063» մակնիշի, 51 LO 252 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի 1/6 բաժնեմասը: