Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունվարի 27-ի N 2/փ-25 դրական եզրակացությունն ու Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություններ և իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 18/1/2 հասցեում գտվող 0,08453 հա /ծածկագիր 09-001-1683-0020/ և Երկաթուղայինների փողոցի թիվ 18/4 հասցեում գտվող 0,01358 հա /ծածկագիր 09-001-1683-0007/ հողամասերը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության տրանսպորտի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|