Այսօր: Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ «ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող UAZ մակնիշի (տիպարը՝ 374 195-552-05) 099 CC 61 հաշվառման համարանիշի (նույնականացման համարը՝ XTT374195M1212550, թողարկման տարեթիվը՝ 2021թ․) թեթև մարդատար տրանսպորտային միջոցը անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ 

2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման առաջին կետից բխող պայմանագրի կնքումը: 

3. Սույն որոշման առաջին կետում նշված մեքենայի հաշվառումից հանման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.15 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner