Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող UAZ մակնիշի (տիպարը՝ 374 195-552-05) 099 CC 61 հաշվառման համարանիշի (նույնականացման համարը՝ XTT374195M1212550, թողարկման տարեթիվը՝ 2021թ․) թեթև մարդատար տրանսպորտային միջոցը անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման առաջին կետից բխող պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշման առաջին կետում նշված մեքենայի հաշվառումից հանման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|