Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի գյուղական համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 24-Ա որոշումը, թիվ ԱԲ 106961 մահվան վկայականը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, Կապան համայնքի Եղեգ գյուղի 4-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի տունը 0.2543 հա մակերեսով հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 2762477, հողամասի ծածկագիր՝ 09-033-0004-0003, նպատակային նշանակությունը` բնակավայրերի հողեր, գործառական նշանակությունը` բնակելի կառուցապատման,) անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձանց`
Արսեն Ռոմիկի Ստեփանյանին
Ամալյա Ռոմիկի Անդրեասյանին
Գագիկ Արսենի Ստեփանյանին
Գոռ Արսենի Ստեփանյանին:
2.Առաջարկել նվիրառուներին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
|