Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Արտեմ Նուրիջանյանի 02․12․2024թ․ դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Շահումյան փողոց թիվ 2/16 հասցեում գտնվող 3․1 քառ․մետր շինությունը 0․00032 հա սպասարկման հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25072024–09–0009) 2 (երկու) տարի ժամկետով վարձակալության իրավունքով, ամսական 2480 /երկու հազար չորս հարյուր ութսուն/ ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրել Արտեմ Նուրիջանյանին։
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|