Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ռ․Մելիքյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող շենքից (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09092013–09–0006) 611․0 քառ․մետր տարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապանի թանգարանային միավորում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեությունն իրականացնելու նպատակով։
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|