Այսօր: Կիրակի, 10 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48.1-րդ, 57-րդ, 60-րդ, 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման պահանջների և հաշվի առնելով Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  սեփականություն հանդիսացող ներքոնշյալ հողամասերը առանց մրցույթի, 3 տարի ժամկետով օգտագործման տրամադրել  կառուցապատման իրավունքով բացառապես ոչ հիմնական շինություն՝ տաղավար տեղադրելու նպատակով հետևյալ պայմաններով՝ 

1) քաղաք Կապան, Գ․Նժդեհի հրապարակ, թիվ 1/3 հասցեում գտնվող 0,00053 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-1460-0003) 50000 (հիսուն հազար) դրամ տարեկան վճարով։

2) քաղաք Կապան, Գ․Նժդեհ հրապարակ, թիվ 1/4 հասցեում գտնվող 0,00088 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-1476-0002) 100000 (մեկ հարյուր հազար) դրամ տարեկան վճարով։

2. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.34 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner