Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ  հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2023 թվականի ապրիլի 14-ի երրորդ նիստի օրակարգը՝

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին

2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման աշխատանքների գործընթացի իրականացման ժամանակացույցը  հաստատելու մասին

3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին 

4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 15 շենքի թիվ 4 բնակարանը  անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին

5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերից ծագած պարտավորությունները ներելու մասին

6․ «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի կոմունալ ծառայութնուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին

7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  ավագանու  2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 195-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Պապյան փողոցի թիվ 15/8   հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Համեստ Մարտունիկի Ղազարյանին  օտարելու մասին

9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Գ․ Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով  Գագիկ Յուրիկի Քարամյանին օտարելու մասին

10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Կապան համայնքի Ճակատեն գյուղում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու  մասին

11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և 0.09106 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և 0.3 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և 0,02654 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 192-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի չորրորդ նիստի օրը որոշելու մասին

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner