Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 13.11.2019թ. N29 հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 29/40 հասցեում գտնվող 7.0 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 31102019-09-0039/ օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|