Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի և Սասուն Պետրոսյանի միջև 2015 թվականի օգոստոսի 25-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ ք.Կապան, Հ․Ավետիսյան 12/11, մակերեսը՝ 0․002հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0405-0058 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 09-ի թիվ 534-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 387161 /երեք հարյուր ութսունյոթ հազար մեկ հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 260333 /երկու հարյուր վաթսուն հազար երեք հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ և տույժ՝ 126828 /մեկ հարյուր քսանվեց հազար ութ հարյուր քսանութ/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
2․ Կապան քաղաքային համայնքի և Էդիկ Վոլոդիայի Սարգսյանի միջև 2013 թվականի օգոստոսի 29-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ Կապան համայնք, Բաղաբերդ թաղամաս 22/7, մակերեսը՝ 0․002հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0067-0079 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2023 թվականի ապրիլի 06-ի թիվ 703-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 13662 /տասներեք հազար վեց հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 11693 /տասնմեկ հազար վեց հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ և տույժ՝ 1969 /մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|