Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի` 2022 թվականի բյուջեի առաջին կիսամյակի ընթացքի մասին հաղորդումը՝ համաձայն բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության N 1-5 հավելվածների։ |