Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Կապան համայնքի վարչական սահմաններում, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 154/1 հասցեում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն փոխանցված 0,00221 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|