Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, Ք.ԿԱՊԱՆ, ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍ, ԹԻՎ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՆԺԱՄԿԵՏ,ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 38-րդ հոդվածներով հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 20 հասցեում գտնվող թիվ 13 ՆՈՒՀ-ի շենքից (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22112022-09-0005) տարածքներ անժամկետ,   անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝

1)  «Կապանի թիվ 13 Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրական կազմակերպությանը 1669․7 քառ․մետր՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեությունը իրականացնելու նպատակով:

2)    «Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում» համայնքային ոչ առևտրական կազմակերպությանը 419․5 քառ․մետր՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեությունը իրականացնելու նպատակով։

3)   «Կապան քաղաքի թիվ 3 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրական կազմակերպությանը 507․8 քառ․մետր և 6․1 քառ․մետր կաթսայատունը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեությունը իրականացնելու նպատակով։

 

2. Անվավեր ճանաչել Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, ք․Կապան, Ձորք թաղամաս, թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 132-Ա և 2022 թվականի մարտի 24–ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝  ք․Կապան, Ձորք թաղամաս, թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքից 429․25 քառ․ մետր հասարակական նշանակության տարածքը անժամկետ, անհատույց  օգտագործման իրավունքով «Կապանի թիվ 3 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրական կազմակերպությանը տրամադրելու մասին» N 38-Ա որոշումները։

3.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել         օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.01 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner