Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1)-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի 31-Ա որոշումներով և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում համաձայն հավելվածի կատարել փոփոխություն և Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում գտնվող (կադաստրային ծածկագիր 09-001-0025-0007-ից) համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի «արոտավայրեր» հողատեսքի 0,97 հա հողամասը (հատված ԳԲ-1) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, «հասարակական կառուցապատման» հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ |