Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի և հաշվի առնելով Համլետ Հարությունյանի դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Կապան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 2 շենքի հարևանությամբ գտնվող 200քմ մակերեսով հողամասի համար «Կապանի հեքիաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս տնօրեն Համլետ Հարությունյանի, հետ 2002 թվականի օգոստոսի 27-ին կնքված /03․08․2007թ․ համաձայնագրով երկարաձգված/ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 5 (հինգ) տարով։ Հողամասի տարեկան վարձավճարը փոփոխել և սահմանել՝ տարեկան 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։
2․ «Կապանի հեքիաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս տնօրեն Համլետ Հարությունյանի, հետ կնքել համաձայնագիր՝ 2002 թվականի օգոստոսի 27-ին կնքված և նոտարական կարգով վավերացված հողի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։
3․ Սահմանել, որ հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են վարձակալ՝ «Կապանի հեքիաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս տնօրեն Համլետ Հարությունյանի, միջոցների հաշվին:
4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։ |