Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի 31-Ա որոշումներով և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում համաձայն հավելվածի կատարել փոփոխություն համաձայն որի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածկագրեր 09-001-0701-0002) 0.68164 հեկտար վարելահողը (հատված ԳԲ-2) և պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության (կադաստրային ծածկագրեր 09-001-0701-0001-ից) 1,01024 հեկտար թփուտը (հատված ԱնԲ-1) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման» հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: |