Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ  հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի երրորդ նիստի օրակարգը՝

 

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 199-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին

2․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2024 թվականի ծրագրային հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին

3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին

4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապանի թիվ 10  ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին

5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապանի թիվ 3 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին

6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին

7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 09-ի N 131-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Եղեգ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սևաքար բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին

9․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Ձորք թաղամասի թիվ 15 շենքի թիվ  74 հասցեում գտնվող տարածքը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին

10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  ավագանու  2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 195-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Արփիկ թաղամասի թիվ 68/1  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Մարիետա Անուշավանի Պողոսյանին օտարելու  մասին

12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 5/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն   աճուրդային կարգով  օտարելու  մասին

13․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Կապան համայնքի Կապան քաղաքի Բեխ թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու  մասին

14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Կապան համայնքի Սյունիք գյուղում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու  մասին

15․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Կապան համայնքի Վերին Խոտանան գյուղում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու  մասին

16․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան  համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի  N 99-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

17․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի չորրորդ նիստի օրը որոշելու մասին

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.41 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner