Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. . Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող թվով 5 բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխությանը, ըստ որի առաջարկվում է ներքոհիշյալ հողամասերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` պաշտպանական կարիքների համար.
1) Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,5 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-030-0108-0018-ից):
2) Կաղնուտ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,5 հա այլ հողատեսք (կադաստրային ծածկագիր՝ 09-050-0104-0066-ից):
3) Եղվարդ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության 0,5 հա թփուտ (կադաստրային ծածկագիր՝ 09-034-0119-0001-ից):
4) Սզնակ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 0,30192 հա այլ հողատեսք` (կադաստրային ծածկագիր՝ 09-082-0545-0001-ից), բնակավայրերի նշանակության 0.19808 հա բնակելի կառուցապատման հողամասեր (կադաստրային ծածկագրեր՝ 09-082-0413-0005-ից 0.08011հա, 09-082-0413-0006-ից 0,11797 հա):
5) Ճակատեն բնակավայրում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,37101 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0671-0008) գյուղատնտեսական նշանակության 0,38456 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0671-0009):
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինարական գործը:
|