Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 0,01274 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման և  հաշվի առնելով Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի N 2/փ-153 դրական եզրակացությունն ու Կապան համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածկագրեր 09-001-0067-0061-ից) 0,01274 հեկտար «այլ» հողատեսքը  փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման» հողեր գործառնական նշանակությամբ համաձայն հավելվածի:

2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.54 Կբ) Voroshum
(275.34 Կբ) Havelvats
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner