Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1729-Ն որոշումը և հաշվի առնելով Վաչե Հակոբյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի (Կապան քաղաք) վարչական սահմաններում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակության 0,27769 հեկտար հողամասը, որից քաղաքացու սեփականություն հանդիսացող 0,12 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0573-0005-ից), համայնքային սեփականություն հանդիսացող 0,15769 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0573-0005-ից) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|