Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 6/3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.6788 ՀԱ ՋՐԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍԸ «ՎԻԿԱՐՏ» ՍՊԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի 11-րդ ենթակետը,  համաձայն ՀՀ կառավարության  2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման,  հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակռուցվածքների նախարարության 17.11.2020թ. NL-630 լեռնահարստացման ակտը, հաշվի առնելով ՎԻԿԱՐՏ ՍՊ ընկերության 17.12.2020թ.  գրությունը և համայնքի ղեկավարի   առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1.Համաձայնություն տալ Կապան համայնքի վարչական տարածքում, պետական սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 6/3/1 հասցեում գտնվող,  0.6788 հա ջրային հողամասը  /ծածկագիր 09-001-1717-0129/  սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)  ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի շահագործման համար՝ մինչև 17.11.2047թ. «ՎԻԿԱՐՏ» ՍՊ ընկերությանը տրամադրելուն:

2.Սերվիտուտի տրամադրման  տարեկան վարձավճար սահմանել 392010 / երեք հարյուր իննսուներկու հազար տաս/ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.87 Կբ) Nakhagits
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner