Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻԿԱՀՈՂ ԵՎ ԱՌԱՋԱՁՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ/ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետ Ռ. Ղուկասյանի 08.06.2022թ. թիվ 01/12/03958-2022, Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն ՊՈԱԿ-ի 27.12.2021թ. թիվ 21 գրությունները և հաշվի առնելով Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղում գտնվող պետական սեփականություն հանդիսացող ամբուլատորիայի շենքի /ներկայումս օգտագործվում է «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից/ սպասարկման համար նախատեսված 0.02624 հա /09-072-0002-0011-ից/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը անհատույց սեփականության իրավունքով  /նվիրատվություն/ օտարել Հայաստանի Հանրապետությանը:

 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Առաձաջոր գյուղի 1-ին փողոցի թիվ 36 հասցեում  գտնվող «Նորաշենիկի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի պոլիկլինիկայի շենքի սպասարկման համար նախատեսված 0.1 հա  /09-016-0003-0005-ից/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը անհատույց սեփականության իրավունքով  /նվիրատվություն/ օտարել Հայաստանի Հանրապետությանը:

3. Կապան համայնքի ղեկավար Գ. Փարսյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  և ժամկետներում  ձեռնարկել  սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.48 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner