Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՈՐՊԵՍ «ԱՆՀԱՅՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի,  հաշվի առնելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը,   Կապան համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1. Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, որպես  «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.

1) Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքում 09-001-0532-0007  կադաստրային ծածկագրով 0.07101 հա հողամասը.

2) Կապան քաղաքի Աշոտավան թաղամասում գտնվող 09-001-0250-0009 կադաստրային ծածկագրով 0․05121 հա հողամասը  և 09-001-0250-0011 կադաստրային ծածկագրից 0․00668 հա հողամասը.

3) Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող 09-001-0394-0012 կադաստրային ծածկագրից 0.13680 հա հողամասը.

4) Կապան քաղաքի Աշոտավան թաղամասում  09-001-0249-0033 կադաստրային ծածկագրից 0.11590 հա հողամասը.

5) Կապան քաղաքի Աշոտավան թաղամասում  09-001-0249-0031 կադաստրային ծածկագրից 0.04847 հա հողամասը և 09-001-0249-0032 կադաստրային ծածկագրից 0.0459 հա  հողամասը.

6) Կապան քաղաքի  Վաչագան թաղամասում  09-001-0626-0003 կադաստրային ծածկագրով 0․15208 հա հողամասը.

7) Կապան քաղաքի Համլետավան թաղամասում 09-001-0042-0007 կադաստրային ծածկագրով 0․10037 հա հողամաս և 09-001-0042-0008կադաստրային ծածկագրից 0․04273 հա հողամասը.

2. Համայնքի ղեկավարին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է Կապան համայնքի վարչական տարածքում, գտնվող, որպես անհայտ քաղաքացու սեփականություն փոխանցված հողամասը  ճանաչել  համայնքային սեփականություն:Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշումը և  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանը և քաղաքացիների կողմից վերոնշյալ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին դիմումները:

 Պետական գրանցում ստանալուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ հողամասը կարող են տնօրինվել  համայնքի կողմից՝  դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.77 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner