Այսօր: Շաբաթ, 2 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով,  Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1.Տալ համաձայնություն և պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2024 թվականի համար ներկայացնել հետևյալ ծրագրերը․

1) Կապան համայնքի Կապան քաղաքի Ս․ Մելիք-Ստեփանյան փողոցի մի հատվածի ասֆալտապատում /ՔԿԱԳ-ի շենքից մինչև <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի դիմացի կամուրջը/,

2) Կապան համայնքի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի մի հատվածի /Ս․ Մելիք-Ստեփանյան փողոցի թիվ 2 բ/բ շենքից մինչև Ազատամարտիկների փողոցի թիվ 5 բ/բ շենքի վերջնամասը/, Ազատամարտիկների փողոցի թիվ 5 և թիվ 7 բ/բ շենքերի բակերի և Ս․ Մելիք-Ստեփանյան փողոցի թիվ 2, թիվ 4 և թիվ 6 բ/բ շենքերի բակերի նորոգում և ասֆալտապատում,

3) Դավիթ Բեկ հրապարակից Դավիթ Բեկ թաղամաս տանող ճանապարհի թիվ 2, թիվ 4, թիվ  5, թիվ  7, թիվ 8, թիվ 10, թիվ 12 բ/բ շենքերի բակերի և թաղամասից Սպանդարյան փողոց տանող ճանապարհի նորոգում,

4) Կապան համայնքի Կապան քաղաքի Շղարշիկ թաղամաս տանող ճանապարհի ասֆալտապատում,

5) Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 1, թիվ 3, թիվ 5 և թիվ 6 բ/բ շենքերի բակերի նորոգում և ասֆալտապատում,

6) Կապան համայնքի Կապան քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցի 1, 1ա, 2ա, 24, 26, 8, 10, 12, 16, 18, 20, 22 և Մ․ Մապյան փողոցի 1, 2, 4, 6, 10, 13, 16, 20, 20ա բ/բ շենքերի բակային հատվածների,

7) Կապան համայնքի Կապան քաղաքի Ա․ Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի ճանապարհի և  ձախակողմյան մայթի վերակառուցում և ասֆալտապատում,

8) Կապան համայնքի Կապան քաղաքի Վաչագան գետի հունի մաքրում, հենապատերի վերականգնում, նոր ճաղավանդակների տեղադրում/Գ․ Նժդեհ հուշահամալիրի շրջակա հատվածից  մինչև <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ/,

9) Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում և վերակառուցում և Թումանյան փողոցի ասֆալտապատում,

10) Կապան համայնքի Կապան քաղաքի Ա․ Մանուկյան, Հ․ Թումանյան և Հ․ Ավետիսյան  փողոցների հատման կամուրջի վերանորոգում և Ս․ Սպանդարյան, Մ․ Հարությունյան և Ս․ Շահումյան փողոցների հատման կամուրջի վերանորոգում,

11) Կապան համայնքում հանգստի գոտիների, խաղահրապարակների, մանկական խաղահրապարակների և խաղադաշտերի նորոգում և կառուցում՝ Բաղաբերդ թաղամասի թիվ 16, 17 և 21 բ/բ շենքերի հարևանությամբ  խաղադաշտի նորոգում, Բաղաբերդ թաղամասի թիվ 10 շենքի հարևանությամբ խաղադաշտի նորոգում, Ձորք թաղամասի թիվ 4 և 5 շենքերի հարևանությամբ խաղադաշտի նորոգում, մանկական խաղահրապարակի կառուցում, Դավիթ Բեկ թաղամասի թիվ 3 շենքի հարևանությամբ խաղադաշտի նորոգում, Մ․ Հարությունյան փողոցի թիվ 1 բ/բ շենքի և Ողջի գետի միջանկյալ հատվածում հանգստի գոտու, մանկական խաղահրապարակի և խաղադաշտի  կառուցում, Երկաթուղայինների փողոցի թիվ 7 և 9 բ/բ շենքերի հարևանությամբ  խաղադաշտի նորոգում, Երկաթուղայինների փողոցի թիվ 13 բ/բ շենքի հարևանությամբ մանկական խաղահրապարակի կառուցում, Կապանի համայնքապետարանի հարակից այգու նորոգում, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 22 և 24 շենքրի միջանկյալ հատվածում խաղադաշտի նորոգում և մանկական խաղահրապարակի կառուցում, Հ․ Ավետիսյան թիվ 12 բ/բ շենքի հարևանությամբ հանգստի գոտու և մանկական խաղահրապարակի կառուցում, Աճանան գյուղում մանկական խաղահրապարակի կառուցում, 

12) Կապան համայնքի Տանձավեր բնակավայրում ակումբի շենքի նորոգում և Առաջաձոր բնակավայրի ակումբի շենքի նորոգում,

13) Կապան համայնքի Սևաքար բնակավայրում հանդիսությունների  սրահի /նախկին կենցաղի տուն/ շենքի նորոգում և Տավրուս բնակավայրի վարչական շենքի կառուցում,

14) Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում Արամ Մանուկյանի տուն թանգարանի հիմնում և Օխտար բնակավայրի վարչական շենքի կառուցում,

15) Կապան համայնքի Դիցմայրի բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում,

16․) Կապան համայնքի Սզնակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում,

17) Կապան համայնքի Աղվանի բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում և Արծվանիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում,

18) Կապան համայնքի Վերին Խոտանան բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում, ջրամատակարարման համակարգի նորոգում,

19) Կապան համայնքի Սյունիք, Դիցմայրի, Սզնակ և Բարգուշատ գյուղերի ոռոգման համակարգերի կառուցում,

20) Կապան համայնքի Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ձորաստան, Աղվանի, Անտառաշատ, Շիշկերտ արոտավայրեր տանող ճանապարհների անցանելիության բարելավման աշխատանքներ։

 

2.Սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան ներկայացնել  ծրագրերի ամբողջական փաթեթները։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.62 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner