Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2007 թվականի հոկտեմբերի 5-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը (հողատարածքները) հրապարակային սակարկություններով օտարելու համաձայնություն տալու մասին» թիվ 42-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Որոշման 1-ին կետի 1.33 ենթակետում «ավտոտնակ» բառը փոխարինել «վաճառքի կետ» բառերով:
2. Կապան համայնքի ղեկավար Գ. Փարսյանին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|