Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի 31-Ա որոշումներով և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում համաձայն հավելվածի կատարել փոփոխություն և Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 0.21492 հա (կադաստրային ծածկագրեր 09-001-0630-0475, 09-001-0630-0305-ից) և համայնքային սեփականություն հանդիսացող 0.50944 հա (կադաստրային ծածկագրեր 09-001-0630-0152-ից, 09-001-0630-0173-ից) գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկների հողատեսքը (հատված ԲԱ-2) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման» հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: |