Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2019թվականի դեկտեմբերի 5-ի «Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» թիվ 05-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Բաղաբուրջ թաղամասում» բառերը փոխարինել «Ազատամարտիկների փողոցում» բառերով:
2) Որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում «Սևաքար գյուղում /09-087-0005-0005 կադաստրային ծածկագրով/» բառերը և թվերը փոխարինել «Սևաքար գյուղում /09-087-0009-0005 կադաստրային ծածկագրով /» բառերով և թվերով:
2. Կապան համայնքի ղեկավար Գ.Փարսյանին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|