|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունիսի 2022 թվականի N 112-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. «Կապան համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 125-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 142-Ն որոշման Հավելված 4-ը լրացնել 5․ կետով, հետևյալ բովանդակությամբ․
«5․ «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու համար՝ 10 օրվա համար 12000 դրամ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -23 ԱԹԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ ԻՎԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԺԱՆՆԱ ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(39.01 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|