Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող Howo Sinotruk մակնիշի (նույնականացման համարը՝ ZZ1257S4641W, թողարկման տարեթիվը 2020) ջրցան մեքենան, XCMG XZJ5120ZYSD5 մակնիշի (նույնականացման համարը՝ LEZAD1CC9MF004141, թողարկման տարեթիվը 2021) և XCMG XZJ5180ZYSD5 մակնիշի (նույնականացման համարը՝ LZZ5BBMF1MN767522, թողարկման տարեթիվը 2021) աղբատար մեքենաները, Լովոլ 454-B խցիկով դասիչ (8701)* անիվավոր տրակտորը (գործարանային համարը՝ FTTTBA34AMN001969, շարժիչի համարը՝ T21134657), ՊՏ-320 գութանը, 9GB-1.8 կախովի խոտհնձիչը և թվով 7 /յոթ/ աղբարկղ անհատույց, սեփականության իրավունքով հանձնել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման առաջին կետից բխող պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշման առաջին կետում նշված մեքենաների հաշվառումից հանման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: