Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.
1․ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի և Հենրիկ Գավրուշայի Աբգարյանի  միջև 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասի հասցե՝ Սյունիքի մարզ Կապան համայնք գյուղ Ներքին հանդ, մակերեսը՝ 2,21318 հա վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 53525 (հիսուներեք հազար հինգ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 44456 (քառասունչորս հազար չորս հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ և  տույժ՝ 9069 (ինը հազար վաթսունինը)  ՀՀ դրամ  ներել և այն համարել դադարած։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։  
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։