Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության 2006թ. հունիսի 22-ի 922-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 164-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության — կողմ, — դեմ, — ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է .
Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապանի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու մասին>> թիվ 100-Ա որոշման 1.-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
Հաստատել քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հետևյալ կազմը`
1) Աշոտ Հայրապետյան – համայնքի ղեկավար, հանձնաժողովի նախագահ
2) Աննա Սարգսյան – ընդհանուր և վարչաիրավական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի քարտուղար
3) Նելլի Շահնազարյան – աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի անդամ
4) Մայա Միրզոյան – մանկական կենտրոնի տնօրեն, հանձնաժողովի անդամ
5) Աննա Ոսկանյան – Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ
6) Ռուզաննա Գալստյան – սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետ, հանձնաժողովի անդամ
7) Լիլիթ Սողոմոնյան - մանկական կենտրոնի սոցիալական աշխատող, հանձնաժողովի անդամ
8) Աննա Սարգսյան – մանկական կենտրոնի իրավաբան, հանձնաժողովի անդամ