Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 89-րդ հոդվածների, հիմք ընդունելով Ֆիզիկայի կիրառական պրեբլեմների ինստիտուտի տնօրեն Վ․ Քոչարյանի 30.05.2023 թվականի թիվ 2356-62 գրությունը և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող լաբորատոր շենքի սպասարկման համար նախատեսված 0.04056 հա /09-001 -0513-0165/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը անհատույց սեփականության իրավունքով /նվիրատվություն/ օտարել Հայաստանի Հանրապետությանը:
2. Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեն հանքեր թաղամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների սպասարկման համար նախատեսված 0.7855 հա /09-001-0238-0039/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը անհատույց սեփականության իրավունքով /նվիրատվություն/ օտարել Հայաստանի Հանրապետությանը:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։