Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ վարագույր 12մ (հաշվեկշռային արժեքը՝ 0 ՀՀ դրամ) <<Կապանի թիվ 1 ՆՈՒՀ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռից անհատույց սեփականության իրավունքով հանձնել՝ <<Կապանի Սյունիք ՆՈՒՀ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռին։
2. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Էլեկտրական սալօջախ PE-8040 (հաշվեկշռային արժեքը՝ 154597 ՀՀ դրամ) <<Կապանի թիվ 2 ՆՈՒՀ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռից անհատույց սեփականության իրավունքով հանձնել՝ <<Կապանի թիվ 4 ՆՈՒՀ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։