Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ պարվերության 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված Կարգի 60-րդ կետի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 08-ի N 2/փ-319 դրական եզրակացությունն ու Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքը (Սյունիք բնակավայրը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Սյունիք-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություններ և ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 0.01174 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 09-082-0027-0028) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության «արդյունաբերական օբյեկտների» հողերը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության։
2․Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|