Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 156-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2024 թվականի N 156-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1․ Տալ համաձայնություն և պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2025 թվականի համար ներկայացնել հետևյալ ծրագրերը․

1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 2, 3, 4, 5, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20, 22 և 24 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի նորոգում և ասֆալտապատում, Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի ճանապարհների ասֆալտապատում, Ձորք թաղամասի բակային տարածքների ասֆալտապատում, Համլետավան թաղամաս տանող ճանապարհի /Մ-2-ից դեպի թաղամաս տանող/ ասֆալտապատում, Գեղանուշ և Գոմարան բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհների նորոգում և ասֆալտապատում, Արփիկ թաղամաս տանող ճանապարհի, Արփիկ թաղամասի և Լեռնագործների փողոցի 4-րդ նրբանցքի ճանապարհների ասֆալտապատում, Բաղաբերդ թաղամասի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում, Քաջարանյան մայրուղուց Բաղաբերդ թաղամասի թիվ 1ա, թիվ 2ա, թիվ 3ա բազմաբնակարան բնակելի շենքեր տանող ճանապարհների և շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում, Բաղաբերդ թաղամասի թիվ 22, թիվ 23, թիվ 24, թիվ 25 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում, Բեխ թաղամաս տանող ճանապարհի /Գր․Արզումանյան փողոցի 2-րդ նրբանցքից մինչև Բեխ թաղամասի կենտրոնական հատված/ վերակառուցում և ասֆալտապատում, Գարեգին Նժդեհի փողոցի /Սյունիքի մարզպետարանի շենքից թիվ 7 ՆՈՒՀ/ ասֆալտապատում, Լեռնագործների փողոցի 1-ին նրբանցք տանող ճանապարհի, թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի բակի, թիվ 13ա բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհի վերակառուցում և ասֆալտապատում, Մ․ Հարությունյան փողոցի /Շահումյան հրապարակից մինչև թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենք և թիվ 5 բ/բ շենքից մինչև Մ-17/ վերակառուցում և ասֆալտապատում, Ռ․ Մինասյան փողոցի թիվ 19 բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհի և շենքի բակի վերակառուցում և ասֆալտապատում, Ռ․ Մինասյան փողոցի թիվ 18, թիվ 15 և թիվ 10 բազմաբնակարան բնակելի շենքեր տանող ճանապարհների և շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում, Սպանդարյան փողոցի թիվ 2ա բազմաբնակարան բնակելի շենքի բակի վերակառուցում և ասֆալտապատում, 

2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի մի հատվածի ասֆալտապատում /Ռազմական ոստիկանության շենքից մինչև <<Սյունիք>> ֆուտբոլային ակումբի դաշտ/,

3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, Վանեք բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, Անտառաշատ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում․ 

4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի <<Կապանի <<Սյունիք>> ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի նոր շենքի կառուցում և գույքով համալրում,

5)Կապան համայնքում հասարակական տրասնպորտի աշխատանքի կազմակերպման համար ավտոբուսների ձեռքբերում։

2․ Սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան ներկայացնել  ծրագրերի ամբողջական փաթեթները։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -18

ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(39.33 Կբ) Voroshum_156
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner