Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով ««Дом русской книги» հասարակական մշակութային կենտրոն» նշանի իրավատեր «ՋՈՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 23.10.2021թ. գրությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 18/40 հասցեում գտնվող գրադարանի (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27022014-09-0026) 139.2 քառ.մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը 5 /հինգ/ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործման տրամադրել ՋՈՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ մշակութային, լեզվի և գրականության զարգացման ու ամրապնդման նպատակով, միաժամանակ պահպանելով համայնքային գրադարանի գործունեությունը:
2. Պարտավորեցնել «ՋՈՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իր միջոցներով իրականացնել գրադարանի կապիտալ վերանորոգումը և համապատասխան գույքով, տեխնիկայով ու գրականությամբ վերազինումը և նշված ներդրումները սեփականության իրավունքով հանձնել Կապան համայնքին:
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: