Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1573-Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7)-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի   թիվ 146 – Ն որոշումը, որոշում եմ

1․ Կապանի ,,Հոգու թռիչք,, վոկալ անսամբլի հեղինակային ստեղծագործությունները խթանում են Կապանի մշակութային կյանքը,հարստացնում համաքաղաքային միջոցառումները, երգարվեստը, զարգացնում գեղարվեստական ճաշակ: Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում վոկալ անսամբլը իր հեղինակային ստեղծագործությունների համերգը բարձր մակարդակով կազմակերպելու  համար համայնքի բյուջեի բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից անսամբլի անդամներին  հատկացնել  ընդամենը 1500000/ մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ համաձայն հավելվածի:

2.Պարուսույց Վահագն Գասպարյանին բարձր վարպետության, հայրենանվեր և ազգանպաստ աշխատանքի համար համայնքի բյուջեի բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից հատկացնել 100000/ մեկ հարյուր հազար/ՀՀ դրամ:

3.Մատաղ սերնդի դաստիարակության գործում մեծ ավանդ ներդնելու համար Արամ Հայրապետյանին համայնքի բյուջեի բաժին 09 խումբ 08 դաս 01 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից հատկացնել  100000/ մեկ հարյուր հազար/ՀՀ դրամ:

 4.Հանձնարարել ֆինանսական բաժնին` կատարել համապատասխան ֆինանսավորում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner