Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 1-4-րդ մասերի և 76-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 14-րդ կետի «բ» ենթակետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում՝ Աճանան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․08768 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության բազմամյա տնկարկներ (հնդավոր) հողատեսքի հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-042-0104-0025) 5 (հինգ) տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, սահմանելով` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային չափ։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։