Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ, 62-րդ և 65-րդ կետերի, հաշվի առնելով Գևորգ Խաչիկյանի դիմումը և կից փաստաթղթերը,ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել սեփականության իրավունքով Գևորգ Գառնիկի Խաչիկյանին պատկանող, Կապան համայնքի Օխտար գյուղում գտնվող 0․2162 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-113-0005-0021) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և 118․9 քառ․ մ մակերեսով բնակելի տունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում՝ Մարզ Սյունիք, համայնք Օխտար, թիվ 15 բնակելի տուն) և տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Օխտար, Ներքին թաղամաս, 15 բնակելի տուն։