Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 93-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 3/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.0026 հա հողամասը /ծածկագիր 09-001-0601-0135/ բնակելի կառուցապատման նպատակով (ավտոտնակ կառուցելու) աճուրդով վաճառել` մեկնարկային գին սահմանելով 52000,0 /հիսուներկու հազար/ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: