Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Կապան քաղաքային համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 103-Ն որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 27.10.2016 թ. հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 6/82/3 հասցեում գտնվող 25,9 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04082016-09-0021/ օտարել հրապարակային սակարկություններով, մեկնարկային գին սահմանելով 236700,0 /երկու հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր/ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: