Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների   և հաշվի առնելով Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Լեն հանքեր թաղամասի թիվ 25/1 հասցեում գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող 0.06 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝                         09-001-0251-0061) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1 465 200 (մեկ միլիոն չորս հարյուր վաթսունհինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ։
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասի օտարման պայմանագրում ամրագրել Կապան համայնքի՝ նշված հողամասի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 /տասը/ տարի: 
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։